Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում ժամանցի հսկայական կենտրոն կկառուցվի

Նշված 27 հեկտար տարածքն այժմ համարվում է անտառային գոտի․․․
monte-melqonyan-poxoc

Կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը 99 տարով «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրելու որոշման նախագծին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն:

Նշված 27 հեկտար տարածքն այժմ համարվում է անտառային գոտի, սակայն նպատակային նշանակությամբ չի օգտագործվում: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70 տոկոսը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ եւ կանաչապատ տարածք: Հողամասի 25-30 տոկոսը պետք է կազմեն ճանապարհները, արահետները, մարզահրապարակները, խաղահրապարակները եւ ջրային մակերեսները, իսկ այցելուների սպասարկման համար նախատեսված ատրակցիոնների եւ կառուցապատման այլ տարրերի զբաղեցրած մակերեսը չպետք է գերազանցի տրամադրված հողամասի 7 %-ը:

Ներդրումային ծրագրի համաձայն՝ ժամանցի կենտրոնում կկառուցվի 35 մետր բարձրությամբ պտտվող անիվ, 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստեր, 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակ եւ այլն: Կենտրոնում կլինի նաեւ 5000 քմ մակերեսով ծածկված սրահ, որտեղ այցելուները կկարողանան վայելել իրենց ժամանցը վատ եղանակային պայմանների դեպքում:

Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300 հազար այցելու:

*

*