Կապանում եւ Վանաձորում եւս ջահերով երթեր են կայացել

Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի ջահերով երթը:
jaherov-ert

Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի ջահերով երթը:

Երեկ երեկոյան Երեւանում, Հայաստանի այլ քաղաքներում ու Սփյուրքի գաղթօջախներում ջահերով երթեր իրականացվեցին:

Կապանցի երիտասարդները ջահերերով եւ հեղափոխական երգերի ներքո քայլել են քաղաքի փողոցներով եւ որպես բողոքի նշան այրել ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների խրտվիլակները:

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակը երեկ երեկոյան եւս բազմամարդ էր: Այստեղից մեկնարկել է ջահերով երթը դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Ինչպես այլ քաղաքներում, Վանաձորի Հայքի հրապարակում նույնպես երթի մասնակիցներն այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները:

Այսօր առավոտյան արդեն Սուրբ Պատարագի ավարտին բարեխոսական կարգ է կատարվել, մարդիկ ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում տեղադրված Ցեղասպանություն զոհերի հիշատակի խաչքարին:

Դիտե´ք տեսանյութերը

*

*