Քննարկվել են Իսահակյանի անվան գրադարանի ընդլայնման տարբերակները

Գրադարանի տարածքային խնդրին Երևանի քաղաքապետարանը քաջատեղյակ է:
gradaran

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այցելել են Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, ծանոթացել գրադարանի ընդլայնման առաջարկվող տարբերակներին ու դրանք քննարկել տեղում:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ամեն օր մինչեւ 1500 այցելուի է սպասարկում: Նրանց մի մասը  նախընտրում է ընթերցել և աշխատել հենց տեղում՝ ընդամենը 50 քմ տարածքով ընթերցասրահում:

«Ընդհանուր տարածքը, որն ունի գրադարանն իր ենթակայության ներքո, քիչ է: Մենք գլխավոր ճարտարապետի և գրադարանի տնօրինության հետ քննարկում ենք, որպեսզի կարողանանք գտնել տարածքային համալրումների համար տարբերակներ: Գրադարանը գտնվում է քաղաքի սրտում, և ցանկացած ճարտարապետական միջամտություն կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Ուստի, դրանք պետք է լինեն ընդունելի բոլորի համար»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

*

*