Իրանում երկրաշարժի հետևանքով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Այս մասին գրառում է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում:
agn-sahman-iravichak-haytararutyun

Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների համաձայն՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում:

«ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,- նշված է գրառման մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 12-ին 7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի եւ Իրաքի սահմանին:

*

*