Ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Իրանի միջեւ վիզայի ազատ ռեժիմը

Քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 օր չգերազանցող ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:

Ըստ Հայաստանի Արտաքին գործերի նախարարության՝ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել: Հուշագիրը Իրանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ ստորագրվել է հունիսի 5-ին:

Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանի եւ Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու եւ երկրների տարածքում գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 օր չգերազանցող ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:

*

*