Իրանական ավիաընկերությունները չեն դադարեցնում չվերթները դեպի Երեւան — Երկիր Մեդիա

Իրանական ավիաընկերությունները չեն դադարեցնում չվերթները դեպի Երեւան

Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում չվերթների դադարեցման մասին տեղեկատվություն առկա չէ
zvartnots-odanavakayan-ahazang-rumb

Ֆեյսբուք սոցիալական ցանցում որոշ օգտատերերի կողմից այսօր տեղեկատվություն էր շրջանառվում, որ իրանական ավիաընկերությունները դադարեցնում են չվերթներ իրականացնել դեպի Երևան:

Yerkirmedia.am-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներկա պահին իրանական ավիաընկերությունների կողմից իրականացվող 5 չվերթ է հետաձգվել, որոնց հետ կապված որևէ հատուկ դեպք չկա, իսկ մնացած չվերթները իրականացվում են բնականոն կերպով: Այն հարցին, թե արդյոք առաջիկայում հնարավոր է չվերթների դադարեցումը կամ կա այդ առնչությամբ որևէ տեղեկատվություն, Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նման տեղեկատվություն առկա չէ:

*

*