Instagram-ը «չխչխկոցով» է աշխատում

Խնդիրներ են ծագել Երեւանի ժամանակով ժամը 12:21-ից:
instagram

Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում խափանումներ են դիտվում Instagram սոցիալական ցանցի աշխատանքում: Այդ մասին հաղորդվում Է Downdetector ծառայության Էջում, որը հետեւում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

Instagram-ի աշխատանքում խնդիրներ են ծագել Երեւանի ժամանակով ժամը 12:21-ից: Ծառայության տվյալներով՝ Instagram-ի աշխատանքում տեղ գտած խափանումների մասին ամենից շատ հաղորդումներ ստացվել են Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի օգտատերերից: Խափանումներ են արձանագրել նաեւ Իսպանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Ավստրիայում, Գերմանիայում եւ Եվրոպայի այլ երկրներում, Ռուսաստանում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Մալայզիայում, Ինդոնեզիայում եւ Ավստրալիայում։

 

*

*