Նախարարությունը պարզաբանում է Հայաստանից ուղևորված ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման լուրը

Հայտարարել էին Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր հայտնաբերվելու մասին։
inqnatir-hay

Բելառուսական լրատվամիջոցներից մեկը՝ վկայակոչելով երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին գրել է, որ Հայաստանից Բելառուսի տարածքով Եվրոպա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել:

Հայաստանի էներգետիկայի նախարարությունից պարաբանում են, որ Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար 2016-ի հոկտեմբերի 3-ին խորվաթական «Ֆրիդ» ընկերությունը Հայաստան է մատակարել սարքավորում, որն առաքել է բելառուսական ընկերությունը` պարտավորվելով նույն կերպ սարքավորումը հետ առաքել:

2017-ի մարտի 15-ին բելառուսական ընկերությունը Երեւան-Գոմել չվերթի իրականացման դիմում է ներկայացնել: Կից փաստաթղթերում տեղեկություն է տրվել բեռի բնույթի մասին: Թե ինչ բեռ է, իմացել են բելառուսական ավիացիոն իշխանությունները եւ չվերթի իրականացման թույլտվություն տվել:

Պետեկամուտների կոմիտեն եւս հերքել է Լուկաշենկոյի հայտարարությունը՝ վստահեցնելով, որ օդանավակայանում ուղեբեռն ու ուղեւորները անհրաժեշտ ստուգում են անցնում, եւ ստուգման արդյունքում ոչ մի խախտում չի արձանագրվել:

Փաստացի, Բելառուսի նախագահն առաջին անգամը չէ, որ իրեն թույլ է տալիս հասարակայնորեն աղավաղել փաստերը:

*

*