Մոսկվա-Երեւան թռիչքը հետաձգվել է տեխնիկական անսարքության պատճառով

Մասնագետները հայտնաբերել են, որ ինքնաթիռի շարժիչներից մեկը չի աշխատում:
inqnatir-hay

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում նախքան UTair ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը Երեւան հայտարարվել է տեխնիկական անսարքության մասին, որի հետեւանքով  թռիչքը հետաձգվել էր 2 ժամ 35 րոպեով: Այս մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն: Մասնագետները հայտնաբերել են, որ ինքնաթիռի շարժիչներից մեկը չի աշխատում: Ավիաընկերության կողմից չվերթի  իրականացման համար տրամադրվել էր պահեստային օդանավ:

Սեպտեմբերին Pegas Fly ավիաընկերության` Սիմֆերոպոլից Կրասնոյարսկ թռչող ինքնաթիռը վերադարձել էր մեկնման օդանավակայան` կրկին շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:

*

*