38-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է

Հունվարի 12-ին, ժամը 05:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
haghtanaki-kamurj

Հունվարի 12-ին, ժամը 05:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (երիտասարդ տղամարդ) սպառնում է ինքնասպան լինել նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են Ա. Ե.-ի ծնված 1980 թ. ինքնասպանության փորձը: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

*

*