Քաղաքացին փորձել է ցած նետվել շենքի 4-րդ հարկից

Ապրիլի 7-ին, ժամը 14:58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել․․․
inqnaspanutyun

Ապրիլի 7-ին, ժամը 14:58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Արծրունու փողոցի թիվ 17ա շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարների հետ զրույցի ընթացքում քաղաքացի Ն. Ղ.-ը իջել է պատշգամբից և ինքնուրույն բացել բնակարանի դուռը:

Հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը Ն. Ղ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական օգնություն:

*

*