Հայաստանցի աշակերտները 2 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայում

Օլիմպիադային մասնակցել է եվրոպական 21 երկրների մինչև 15 տարեկան 80 աշակերտ:
informatika-hayastan

Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը տեղի  ունեցած «Ինֆորմատիկա»  առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադայից Հայաստանի թիմը վերադարձել է երկու մեդալով:

«Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է ոսկե, իսկ Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի սան Էմիլ Կոստանյանը`  բրոնզե մեդալ:

Օլիմպիադային մասնակցել է եվրոպական 21 երկրների մինչև 15 տարեկան 80 աշակերտ:  Հայաստանի թիմը, որը ներկայացված է եղել երկու մասնակցով, ղեկավարել է Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը:  

*

*