«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» 15 տարեկան է

Ըստ կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանի, այս տարիների ընթացքում իրենց հաջողվել է ձեւավորել տեղեկատվության ազատության նոր մշակույթ...

«Ինֆորմացիայի ազատության կենտրոննե այսօր նշում է հիմնադրման 15-ամյակը: Տարիների ձեռքբերումները քիչ չեն:

Տեղեկատվության ազատությանն առնչվող ավելի քան 60 դատական հայց, 75 տոկոսի դեպքում դատարանի վճիռը՝ հօգուտ կենտրոնի: Ըստ կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանի, այս տարիների ընթացքում իրենց հաջողվել է ձեւավորել տեղեկատվության ազատության նոր մշակույթ, շատ պետական կառույցներ սկսել են ավելի բաց աշխատել:

Համեմատաբար փակ կառույցներն են Ազգային անվտանգության ծառայությունը, Ազգային ժողովը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնիե տվյալների համաձայն, տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից այս տարի ամենաբաց աշխատող կառույցներն են համարվում Կրթության եւ գիտության, Առողջապահության նախարարությունները:

Ըստ Լիանա Դոյդոյանի, այս փուլում իրենց կարեւոր է էլոեկտրոնային հարցումների հետ կապված խնդիրների լուծումը: Ընդունված նոր կարգի համաձայն, էլեկտրոնային հարցումները հավասարվում են գրավոր հարցումներին:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*