«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում

Անցյալ տարի Հայաստանը նվաճել էր այդ առաջնությունը մեր երկրում անցկացնելու իրավունքը:
inch-vortegh-yerb

tert.am— «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա Ծաղկաձորում՝ նոյեմբերի 12-13-ը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Անցյալ տարի Հայաստանը նվաճել էր  այդ առաջնությունը մեր երկրում անցկացնելու իրավունքը:

Խաղի աշխարի 14-րդ առաջնությանը կմասնակցի 56 թիմ՝ աշխարհի 24 երկրից. ԱՄՆ,Կանադա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա,  նախկին Խորհրդային Միության տարածքի գրեթե բոլոր երկրներից:

Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ այս առաջնությունը  ևս մեկ անգամ ֆիքսելու է մեր երկրի դիրքը ինտելեկտուալ շարժման համաշխարհային քարտեզում: Ըստ Արմեն Աշոտյանի՝ Հայաստանից առաջնությանը կմասնակցի 5 թիմ:

Հրավիրվել են  նաև Ադրբեջանի թիմերը, ավելին՝ կազմկոմիտեն  երաշխավորել է նրանց անվտանգությունը, սակայն ադրբեջանիցները հրաժարվել են մասնակցությունից:

Նախկինում, երբ առաջնությունն անց էր կացվել Ադրբեջանում, հայերը հրավիրված չեն եղել:

*

*