Ովքե՞ր են «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները

Դրանք տատանվում են մի քանի միլիոն դրամից մինչեւ շուրջ կես միլիոն դոլար
anna-hakobyan-byurakan444 (1)

«Իմ քայլը» հիմնադրամը իր նոր պաշտոնական կայքում հրապարակել է նվիրատուների ցանկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Ցանկում շատ են անանուն նվիրատվությունները: Դրանք տատանվում են մի քանի միլիոն դրամից մինչեւ շուրջ կես միլիոն դոլար։

Մասնավորապես՝ երկու անանուն նիրատուներ փոխանցել են 500 եւ 400 հազար դոլար գումար, համապատասխանաբար զինծառայողների վերականգնողական կենտրոնի եւ Մեղրու մանկապարտեզի նորոգման համար։

«Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուներից է նաեւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա ընտանիքին պատկանող «Մեգասպորտ» ընկերությունը հիմնադրամին է նվիրաբերել ավելի քան 5 մլն 930 հազար դրամ: Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, նվիրաբերել է 12 մլն դրամ:

*

*