Իջևանի դեպքերի հետևանքով հիվանդանոցային բուժում ստացող անձինք չկան. ԱՆ

Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են եղել
hivandanoc

Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների արդյունքում ներկայում բուժհաստատություններում հիվանդանոցային բուժում ստացող անձինք չկան: Նրանք ստացել են առաջին անհրաժեշտ բուժօգնությունը և դուրս գրվել։

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հուլիսի 17-ի գիշերը նախարարությունից տեղեկացրել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այդ պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցել են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։

Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են եղել։ Նշվել էր նաև, որ վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, և մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։

*

*