Իջեւանը ճանաչվեց Հայաստանի 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Տեղի ունեցավ 2018 թվականի «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքների ամփոփումը:
ijevan

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ 2018 թվականի «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքների ամփոփումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանը շնորհակալություն հայտնեց 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք կոչմանը հավակնող Գեղարքունիքի մարզի Գավառ, Տավուշի մարզի Իջևան և ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներին՝ մրցույթին մասնակցելու, պատշաճորեն ու պատասխանատու կերպով իրենց քաղաքները ներկայացնելու համար:

Համաձայն մրցույթի կանոնակարգի, բոլորի ներկայությամբ, ամփոփվեցին հայտերի sms քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքները, որոնց համադրմամբ  ամենաբարձր միավորներ ստացած Իջևան քաղաքը ճանաչվեց մրցույթի հաղթող և հռչակվեց  2018 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները