Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

Իջևան քաղաքը և հարակից բնակավայրերը զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից
yerevani-herustaashtarak22 (1)

Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի պատճառով Իջևան քաղաքը և հարակից բնակավայրերը զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնագետները համապատասխան աշխատանքներ են կատարում վթարը վերացնելու ուղղությամբ:

*

*