Բախումներ Իջեւանում՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, կան բերման ենթարկվածներ. Քննչական կոմիտե

Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական Մ4 ճանապարհը

Հուլիսի 17-ի երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս  փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են, քարեր են նետվել, կան տուժածներ:

Ինչպես տեղեկացնում են «Երկիր Մեդիային» Քննչական կոմիտեից՝ Իջևանում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենագրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով , ինչպես նաև 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործը քննում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությությունների քննության վարչությունում: ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ կազմվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան: Այս պահին կան բերման ենթարկված անձինք: Քննիչները և ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական անհետաձգելի գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ
Հիշեցնենք, որ երեկ Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ էին հայտնվել:

*

*