Այսօր նաեւ գյուղատնտեսության աշխատողի օրն է

Իգնատի Առաքելյանը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
gyughatntesutyun

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայ ֆերմերը, գյուղացին հիրավի արժանի են բարձր գնահատանքի նվիրված և անխոնջ աշխատանքի  համար, և մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք նրանց: Մենք Ձեր օգնությամբ այսօր  իրավիճակ փոխելու և մեր երկրում արդյունաբերական գյուղատնտեսություն զարգացնելու համար ամուր նախադրյալներ ստեղծելու հնարավորություն ունենք: Այդ նպատակով  այս մեկ տարվա ընթացքում արդեն 6 նոր ծրագիր ենք մշակել, որոնք զարգացման հնարավորություններ են ստեղծում գյուղացիական տնտեսությունների համար` առաջարկելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ և նորագույն տեխնոլոգիաների ներդրման շահավետ պայմաններ»:

*

*