Քառօրյա պատերազմի զոհվածների ընտանիքի անդամները եւ արցախցիները Հյուսիսային համալսարանում կսովորեն անվճար

Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցել է նաեւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը՝ գիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, որին մասնակցել է նաեւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, հայտնել է, որ քառօրյա պատերազմի զոհվածների ընտանիքի անդամները, նաեւ Արցախի բնակիչները Հյուսիսային համալսարանում այսուհետեւ անվճար կսովորեն: Վերջիններիս համար բացի կրթությունից անվճար կլինեն նաեւ բնակության պայմանները:

Ընդլայնված գիտխորհրդի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության հիմնախնդիրներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ Հյուսիսային համալսարանի 20-ամյա գործունեությունը:

Նիստի ընթացքում հրապարակվել է նաեւ համալսարանի 20-ամյա հիմնադրամի միջոցառումների ծրագիրը, եւ քննարկվել են բուհի հետագա անելիքները: Գիտխորհրդի նիստն ամփոփվել է երկու՝ միջբուհական եւ ուսանողական գիտաժողովներով:

*

*