Հյուսիս-հարավ ճանապարհով պետք է հետաքրքրվեն նաև իրավապահ մարմինները․ Փաշինյան

«Ցավոք, նախագծի իրագործման առաջին օրից մենք ավելի շատ լսում ենք խնդիրների, քան դրանց լուծումների մասին»
pashinyan-avinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր:

«Մենք պետք է հասկանանք, թե մինչև այժմ ի՞նչ է կատարվել նախագծի իրագործման համատեսքտում, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ խնդիրներ ունենք և ինչպե՞ս ենք պատկերացնում ծրագրի շարունակությունը ֆինանսավորման և իրագործման առումով: Հյուսիս-հարավ ծրագիրը երրորդ հանրապետության պատմության երևի ամենամեծամասշտաբ նախագիծն է՝ առնվազն ֆինանսական և պետական պարտքի ծանրաբեռնվածության առումով: Ցավոք, նախագծի իրագործման առաջին օրից մենք ավելի շատ լսում ենք խնդիրների, քան դրանց լուծումների մասին և մեր խնդիրն է հասկանալ այս իրավիճակի պատճառները, ինչպես նաև գտնել լուծումներ: Այս թեմայով ես խոսակցություն եմ ունեցել նաև Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և կարծում եմ, որ զուգահեռ եղած իրավիճակով պետք է հետաքրքրվեն նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները  »,- ասել է վարչապետը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*