Նախարարը հերքում է՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ծրագիրը չի դադարեցվում

«Հարցը դեռևս քննարկման ընթացքում է, որևէ որոշում այդ առումով չկա»:
hyusis-harav

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը դադարեցնելու որոշում չկա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Նախորդ անգամ ձեզ հետ իմ հանդիպմանը ծրագրի դադարեցման մասին խոսք չի եղել»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Մարտիրոսյանը:

Հարցին, թե միջազգային պայմանագրով, այնուամենայնիվ,  հնարավո՞ր է ծրագիրը դադարեցնել, նախարարն ասաց, որ կարող ենք որոշել, թե որ ուղղությամբ ծրագիրը շարունակել:

«Հարցը դեռևս քննարկման ընթացքում է, որևէ որոշում այդ առումով չկա»,- ասաց նախարարը:

*

*