Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթեւեկությունը կվերականգնվի մայիսի 25-ին

Նախարարը զգուշացնում է բոլոր կապալառուներին` այցերը հաճախակի են լինելու, որակի վերահսկողությունը` մշտական:
erevan-artashat

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարիտիրոսյանը ծանոթացել է  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածում  ընթացող  կամուրջների եւ ուղեանցերի  աշխատանքներին: Ներկայում կամուրջներին հարող հատվածներում երթեւեկությունը միակողմանի փակ է կամ կազմակերպված է շրջանցող ուղիներով:  Նախարարին խոստացել են՝ Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթեւեկությունը կվերականգնվի մայիսի 25-ին,  սեպտեմբերին ավարտելու է ամբողջ շինարարությունը:

Վահան Մարտիրոսյանը հրահանգել է հետեւել բավարար լուսավորության ու զգուշացնող նշանների առկայությանը:  Նախարարը զգուշացնում է բոլոր կապալառուներին` այցերը հաճախակի են լինելու, որակի վերահսկողությունը` մշտական:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*