ՀՅԴ երիտասարդներն առաջարկում են բոյկոտել բելառուսական ապրանքերը

Երիտասարդները ներս չեն մտել , խանութը փակ է եղել, փոխարենը տարբեր կոչերով թռուցիկներ են սոսնձել պատերին:
voch-belarus

 

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական եւ երիտասարդական միությունների անդամները սկսել են ու մյուսներին էլ կոչ են անում միանալ իրենց բոյկոտին ու չօգտվել բելառուսական ապրանքերից:

Այսօր մի խումբ երիտասարդներ «ոչ բելառուսականին» կոչերով ու պաստառներով՝ հավաքվել են մայրաքաղաքի Կասյան փողոցի վրա գտնվող խանութներից մեկի մոտ: Այստեղ վաճառվում են միայն բելառուսական ապրանքներ:

Երիտասարդները ներս չեն մտել , խանութը փակ է եղել,  փոխարենը տարբեր կոչերով թռուցիկներ են սոսնձել պատերին:

Ակցիայի մասնակիցների դժգոհության պատճառը Բելառուսի իշխանությունների թույլտվությամբ եւ օգնությամբ բլոգեր Ալեքսանդր Լափշինին Բաքվին արտահանձնելն է: Նա 2011 թվականից հայտնվել է Ադրբեջանի սեւ ցուցակում՝ Արցախ այցելելու համար:

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*