ՀՅԴ շարքերը համալրվեց 20 երիտասարդով

Երիտասարդները երդվեցին իրենց պատվով եւ հայրենիքով` միշտ հավատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին...
hyd-erdum (1)

yerkir.am— Այսօր Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանն անդամագրվեց 20 երիտասարդ: Նրանց կնքահայրը  Սասուն Ներսիսյանն էր:

Երիտասարդները երդվեցին իրենց պատվով եւ հայրենիքով` միշտ հավատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դեպքում` անգամ կյանքի գնով պայքարել հանուն Հայաստանի եւ հայության ազատագրության դատի:

ՀՅԴ շարքերը համալրած երիտասարդներից Դավիթ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կողմ է Դաշնակցության ծրագրին, կանոնագրին, այդ պատճառով է որոշել անդամակցել այդ կուսակցությանը:

«Ուսումնասիրել եմ ՀՅԴ պատմությունը և ուզեցի ես էլ դառնալ դաշնակցական»,- ասաց նա:

Երիտասարդներից Էմմա Միքայելյանն էլ նշեց, որ իրեն չի կաշկանդի կուսակցական լինելը:

«Դաշնակցության գաղափարներն ինձ հոգեհարազատ են, իսկ կուսակցական դառնալն ինձ որևէ հարցով չի կաշկանդի, որովհետև  ինձ բարդ է կաղապարելը»,- ասաց նա:

*

*