Նստացույցը ժամանակավորապես դադարեցվել է

Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները պայքարը կշարունակեն երկուշաբթի օրվանից
arayik-harutyunyan-cuyc

Նախօրեի երեկոյան Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամները ժամանակավորապես դադարեցրել են նստացույցը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց: Նրանք պայքարը կշարունակեն հանգստյան օրերից հետո:

Երիտասարդները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ նստացույցը մեկնարկել էր հինգշաբթի: Բողոքի ակցիա անցկացնողները գիշերել էին գերատեսչության շենքի դիմաց:

*

*