Լույս է տեսել «ՀՅԴ կուսակցական և համակիր պարբերական մամուլը Օսմանյան Թուրքիայում 1909-1915 թթ. և 1918-1923 թթ.» մենագրությունը

Լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Վռամի Հովսեփյանի մենագրությունը:
hyd-girq

Լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Վռամի Հովսեփյանի՝ «ՀՅԴ կուսակցական և  համակիր պարբերական մամուլը Օսմանյան Թուրքիայում 1909-1915 թթ. և  1918-1923 թթ.» վերնագրով մենագրությունը:

Այն հեղինակի թվով 4-րդ գիտական ուսումնասիրությունն է: 309 էջից բաղկացած այս աշխատությունը տպագրության է երաշխավորվել , ինչպես նաև հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից: Այն ներկայացնում է 1909-1915 թթ. և 1918-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հրատարակված ՀՅԴ կուսակցական և համակիր պարբերականները: Ներկայացված են նաև դաշնակցական ուղղվածություն ունեցող գավառահայ մամուլի օրգանների պատմությունը և խաղացած դերը հայ կյանքում:

Աշխատությունն ունի գիտագործնական կարևոր նշանակություն Հայոց ցեղասպանությունը մամուլի հրապարակումների միջոցով ուսումնասիրելու տեսանկյունից:

Գիրքը նախատեսված է պատմաբանների, հայ մամուլի պատմությունն ուսումնասիրողների և ընթերցող լայն հասարակայնության համար:

*

*