ՀՅԴ խորհրդաժողովը կարեւորեց գործակցությունը հայ մամուլի մյուս միջոցների հետ

ՀՅԴ մամլո եւ տեղեկատվական այլ միջոցների ու հանրային կապերի պատասխանատուների խորհրդաժողովի հաղորդագրությունը
hyd-mamul11

2018 թ. մարտի 10-12-ը Երեւանում գումարվեց ՀՅԴ մամլո եւ տեղեկատվական այլ միջոցների ու հանրային կապերի պատասխանատուների խորհրդաժողովը, որին մասնակցում էին 12 երկրներից շուրջ 40 խմբագիրներ եւ հանրային կապի պատասխանատուներ:

Խորհրդաժողովն անդրադարձավ ՀՅԴ աշխարհատարած լրատվամիջոցների գործունեությանը, արձանագրեց հաջողություններն ու առկա հիմնահարցերը, քննարկեց հայաստանյան եւ hամահայկական խնդիրների լուսաբանման հարցերը, արդի աշխարհում տեղեկատվական դաշտի դիմագրաված մարտահրավերները, ՀՅԴ հանրային կապերի ռազմավարության սկզբունքները եւ իրականացման մեխանիզմները:

Առանձին քննարկման նյութ դարձավ Հայաստանի Հանրապետության 100 ամյակի միջոցառումների հարցը՝ կուսակցական լրատվամիջոցների անելիքների դիտանկյունից:

Խորհրդաժողովը կարեւորեց գործակցությունը հայ մամուլի մյուս միջոցների հետ՝ Հայաստանի, Արցախի, ազգային այլ խնդիրների հետապնդումը համադրված ջանքերով իրականացնելու գործում:

Մերժելով հակապետական, ապազգային, արտաքին եւ ներքին ապակառուցողական հակաքարոզչությունը, խորհրդաժողովը միաժամանակ կարեւորեց մամուլի բազմակարծությունը, այլակարծության իրավունքը եւ դատապարտելի համարեց ազատ խոսքի նկատմամբ դրսեւորվող որեւէ կաշկանդում:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

12.03.2018

Երևան

*

*