ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը զորականչ է հայտարարել

Հնարավոր նոր հարձակումները կանխելու, թշնամուն իր որջում խեղդելու նպատակով...
arcax-mobilizacum
Ստեփանակերտ՝ մշակույթի պալատ Լուսանկարը՝ yerkir.am-ի

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի արևելյան սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել՝ օգտագործելով ռազմական ուղղաթիռներ, տանկեր, զրահատեխնիկա, հրետանի, գրադ կայանքներ և այլ զինատեսակներ:

Հարձականը մասնակցում են մեծաքանակ զինուժ: Ըստ պաշտոնական տեղեկություների, թշնամին կրել է մեծաքանակ կորուստներ /այդ թվում օդուժի և զրահատեխնիկայի / և հետ է շպրտվել:

Հնարավոր նոր հարձակումները կանխելու, թշնամուն իր որջում խեղդելու նպատակով Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը զորականչ է հայտարարել մարտական բովով անցած «Շուշիի առանձնակի գումարտակի» և այլ ջոկատներում մարտնչած ընկերներին մարտական ստորաբաժանումներ կազմելու և պաշտպանության նախարարի հրամանով մարտական գործողությունների վայրեր մեկնելու, մեր երիտասարդ զինվորների կողքին Հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:

Այս մասին հայտնում է ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը։

Իսկ ինչպես Ստեփանակերտից հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը, մշակույթի պալատում հավաքվել է շուրջ 500 տղամարդ, որոնց մի մասը կամավորներ են, մյուսին կանչել են զինկոմիսարիատից /ուղեգիր ունեն/:  Նրանք պատրաստվում են հագուստ ստանալ եւ մեկնել ճակատ:

*

*