Դատարկ դրամապանակներ՝ ի նշան բողոքի

ՀՅԴ «Ահազանգ» նախաձեռնության անդամները շարունակում են պայքարել եկամտահարկի համահարթեցման դեմ

Կառավարության շենքի դիմաց այսօր դատարկ դրամապանակներ էին նետված: Եկամտային հարկի համահերթեցման դեմ պայքարող «Ահազանգ» նախաձեռնության անդամներն այս անգամ ընտրել էին բողոքն արտահայտելու այդ եղանակը՝ ցանկանալով ցույց տալ, որ միջին և ցածր եկամուտ ստացողների դրամապանակները հիմնականում դատարկ են, համահարթեցումն էլ է′լ ավելի կվատացնի նրանց սոցիալական վիճակը և կխորացնի հասարակության շերտերի միջև առկա բևեռացվածությունը:

Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության նախաձեռնության անդամները նշել են, որ նախագծի ընդունումը կհանգեցնի աղքատության ցուցանիշի աճին և պետբյուջե մուտքերի կրճատմանը:

Կառավարության շենքի դիմաց հավաքվածները նամակ են փոխանցել գործադիրին՝ ներկայացնելով նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու հիմնավորումները: Նրանց նպատակն այն է, որ կառավարությունը հետ կանչի Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին նախագիծը կամ չեղարկի եկամտահարկի համահարթեցումը:

Հիշեցնենք, որ «Ահազանգ» նախաձեռնությունը վերջերս էլ հավեր էր բաց թողել Ազգային ժողովի բակում՝ ի նշան բողոքի:

datark-dramapanakner

*

*