Ապարանում նշել են ՀՅԴ հիմնադրման 127-ամյակը

Միջոցառմանը մասնակցել են ազգագրական պարի խմբեր, հնչել են ազգային-ազատագրական, հեղափոխական երգեր:
hyd (1)

Սփյուռքի տարբեր գաղթօջախներից մինչեւ Հայաստանի մարզեր ձգվող տարբեր ու բազմաբովանդակ միջոցառումներ… Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նշում է հիմնադրման 127-ամյակը: Հերթական միջոցառումը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում:

Ապարանում համերգային միջոցառմանը ներկա էր Արագածոտնի մարզպետը: Մինչ տոնական համերգը  նա իր ելութում ամփոփել է կուսակցության 127-ամյա պատմությունը: Միջոցառմանը մասնակցել են ազգագրական պարի խմբեր, հնչել են ազգային-ազատագրական, հեղափոխական երգեր:

*

*