Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ»-ը կհամագործակցեն

Նոր նախաձեռնություն միտված թեթև արդյունաբերության զարգացմանը
hushagir

ԿԳՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն այսօր կնքել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվում են մասնագետներ պատրաստել միջին և նախնական /արհեստագործական/ մասնագիտական կրթական ծրագրերով՝ թեթև արդյունաբերության ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն իր ողջույնի խոսքում կարևորել է նման համագործակցության կայացումը աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդման համատեքստում:

«Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրեն Մարատ Մովսիսյանի խոսքով՝ հուշագրի միջոցով հնարավորություն կընձեռվի քոլեջի ուսանողներին հետագայում աշխատանք գտնել ընկերությունում: «Իհարկե, մենք որևէ նախապայման չենք դնում, որ ուսանողները անպայման պետք է մեզ մոտ աշխատանքի անցնեն. մենք ուղղակի աշխատանքային գրավիչ պայմաններ ենք ստեղծելու նրանց համար: Ինչ խոսք, մենք ևս ունենք որակյալ կադրերի խնդիր»,-նշել է նա՝ հավելելով, որ հուշագրի շրջանակում Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը կվերանորոգվի և կվերազինվի ժամանակակից սարքավորումներով:

 

*

*