Հուրգադայում գտնվող ՀՀ 109 քաղաքացիները Երևան կվերադառնան այսօր

«Այս խնդիրը նաև խոսում է այն ինստիտուցիոնալ բացերի մասին»
karavarutyun

Եգիպտոսում, մասնավորապես Հուրգադայում գտնվող ՀՀ 109 քաղաքացիները, որոնք զբոսաշրջային ընկերություններից մեկի պատճառով չեն կարողանում վերադառնալ Երևան, Հայաստան կտեղափոխվեն օգոստոսի 1-ին՝ ժամը 14:25-ին: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Նախորդ շաբաթվա վերջին տեղեկացանք, որ Հուրգադայից Երևան մի քանի թռիչքի չեղարկման պատճառով Եգիպտոսում են մնացել Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ և շատ արագ մի քանի գերատեսչությունների ինտենսիվ աշխատանքի շնորհիվ, մասնավորապես Արտաքին գործերի նախարարության, Եգիպտոսում ՀՀ դեսպանության և դեսպանի շնորհիվ կարողացանք կազմակերպել երկու թռիչք Հուգադայից Երևան: Առաջին օդանավով հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվեց ՀՀ 132 քաղաքացի, երկրորդ օդանավով հուլիսի 29-ին Հայաստան է տեղափոխվել 183 քաղաքացի, որից 8-ը մանկահասակ: Հետագայում նաև պարզվեց, որ դեռևս Հուրգադայում են ՀՀ 109 քաղաքացիներ, որոնք այսօր 14:25-ին կտեղափոխվեն Երևան «Տարոն ավիա» ավիաընկերության օդանավով, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնենք նաև ավիաընկերությանը, մեր քաղավիացիայի ներկայացուցիչներին և «Զվարթնոց» օդանավակայանին, որոնց ջանքերով այս տեղափոխումը նույնպես տեղի կունենա»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետն ընդգծեց, որ պետք է քննարկել այս խնդրի պատճառները և հասկանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու նմանատիպ դեպքերը կանխարգելելու, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Այնուհետև կառավարությունը որոշում ընդունեց Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառա­յությունների  իրականացման համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 5 մլն 838.6 հազար դրամ:

Միջոցները կուղղվեն պահուստային ֆոնդից:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները