Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խումբը ժամանել է Երևան

Նոր թռիչքների կազմակերպման ծախսերը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը:
inqnatir

«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբին տեղափոխող ինքնաթիռը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Զվարթնոց» օդանավակայանից:

Հիշեցնենք, որ Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող 132 ուղևոր Երեւան է ժամանել հուլիսի 26-ին։ Չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին:

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ էր արել նույն տուրօպերատորի միջոցով հանգիստը կազմակերպած մյուս քաղաքացիներին՝ ընդհատել հանգիստը ու Երևան վերադառնալ ևս մեկ չվերթով, որը կազմակերպվել էր հուլիսի 29-ին՝ 03:00-ին: Նոր թռիչքների կազմակերպման ծախսերը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը:

*

*