«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը:
Qristosi-tsnnund (1)

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Մյուս եկեղեցիները Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը նշում են տարբեր օրերի: Կաթոլիկներն ու ուղղափառները Քրիստոսի ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, մկրտությունը՝ հունվարի 7-ին։ Իսկ օրերի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ուղղափառ եկեղեցին առաջնորդվում է հին տոմարով, իսկ կաթոլիկները՝ նորով:

Տոնական սեղանին դրվում է ձուկ, որը քրիստոնյաների խորհրդանիշն է, ինչպես  նաև բրնձով, յուղով և չամիչով փլավ: Սա ևս պատահական չէ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` ընտրյալները` նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու:

Հունվարի 6-ին Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Հունվարի 7-ին մեռելոց է, հիշատակի օր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները