2020 թվականի հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները. Փաշինյան

Երեկ տեղի է ունեցել կառավարության արտահերթ դռնփակ նիստ․․․

Երեկ տեղի է ունեցել կառավարության արտահերթ դռնփակ նիստ, որի ժամանակ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ որոշում է կայացվել 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը:

Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ փոփոխությունը վերաբերում է շուրջ 560 հազար քաղաքացիների։

«Նաև կփորձենք մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորություններն այս պահին դե յուրե արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 միլիարդ դրամ: Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին և հարցի մեթոդաբանությանը, դրանք հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն»,-նշել է նա՝ հիշեցնելով, որ հունիսի մեկից արդեն բարձրացել են զինվորականների աշխատավարձերը:

 

*

*