Հայաստանում հունիսի վերջին օրերին սպասվում է +40 աստիճան

Օդի ջերմաստիճանը կտրուկ՝ 5-6 աստիճանով կբարձրանա
shog,-jur

Երևանում hունիսի 29-30-ին օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշեց, որ սպասվում են Իրաքից տաք հոսանքներ:

«Այսօր վերջին օրն է, որ դեռ հյուսիսային շրջաններում տեղումները կշարունակվեն: Հունիսի 26-ից Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, մենք այն անվանում ենք տաք օդի ալիք: Արդյունքում՝ օդի ջերմաստիճանը կտրուկ՝ 5-6 աստիճանով կբարձրանա: Հունիսի 27-ին Երևանում և հանրապետության հովտային գոտիներում ջերմաստիճանը կհասնի +38-ի, իսկ արդեն հունիսի 29-30-ին՝ +40-ի»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Հարցին, թե որքան կպահպանվի այս բարձր ջերմաստիճանը, Գագիկ Սուրենյանը նշեց, որ ներկայում կարող է ասել, որ մինչև հուլիսի 1-ը, իսկ դրանից այն կողմ առայժմ պարզ չէ:

*

*