Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարարը

Հունաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
nikos-kocias

Մարտի 8-ից 10-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հունաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նիկոս Կոցիասը հանդիպումներ կունենա վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Մարտի 10-ին կկայանան Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

*

*