Արդարադատության նախարարն ընդունել է «Human rights watch» կազմակերպության ներկայացուցչին

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև միջազգային որդեգրումներին վերաբերող մի շարք այլ հարցեր:
davit-harutyunyan

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենանին:

Նախարար Հարությունյանն անդրադարձել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք կարգավորումներին:

Այդ համատեքստում ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, ներկայացնելով միջազգային որդեգրման ոլորտում առաջարկվող հիմնական բարեփոխումները, նշել է, որ դրանք ուղղված են երեխայի լավագույն շահի պաշտպանությանն ու խնամատարության ինստիտուտում սկզբունքային փոփոխություններ ներդնելուն:

«Human rights watch»-ի ներկայացուցիչն անդրադարձել է հաշմանդամություն և հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների խնդիրներին իրավական պատշաճ լուծումներ գտնելուն ուղղված աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև միջազգային որդեգրումներին վերաբերող մի շարք այլ հարցեր:

 

*

*