ՀՊՏՀ ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում (ՈւՂԻՂ)

Ակցիան ուղեկցվում է նաեւ դասադուլով:

Հայաստանի պետական տնտեսագիական համալսարանի ուսանողները սեպտեմբերի 2-ինբողոքի ակցիա են կազմակերպել եւ պահանջում են բուհ վերադարձնել ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին: Ակցիան ուղեկցվում է նաեւ դասադուլով:

Ակցիայի մասնակից Անի Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ակցիայի նպատակը: «Մեր պահանջն այն է, որ բուհում նախաձեռնություններ սկսած անձը վերադառնա և շարունակի այն բարեփոխումները, որոնք իրականացնում էր: Մենք մեր նամակն արդեն ուղարկել ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սպասում ենք պատասխանին»,-ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե ակցիայի մասնակիցները սակավաթիվ են, ուսանողը պատասխանեց՝ ոմանք տեղյակ չեն, ոմանք կաշկանդվում են տեսախցիկների առջև երևալ, ոմանք էլ տանն են, այդպես են դասադուլ անում:

Անի Խաչատրյանը նշեց, որ շարունակելու են ակցիան մինչև նախարարությունը հարցին լուծում տա, նրա կարծիքով՝ հանգուցալուծումը պետք է լինի այն, որ Հայրապետյանը վերադառնա պաշտոնին:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանին մեղադրում են ատենախոսությունն արտատպելու՝ գրագողություն կատարելու համար:

 

*

*