Հռոմի պապի շնորհավորական ուղերձը. «Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին»

Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Hromi-pap-ayc

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից.

Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

«Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին։

Այս մաղթանքով, ես ամբողջ սրտով աղոթք եմ հղում  Ձե՛րդ Գերազանցության, երկրի առաջնորդների և ողջ հայ ժողովրդի Աստվածային օրհնության համար»,- ասված է Հռոմի Սրբազան Քահանայապետի շնորհավորական նամակում:

*

*