Հռոմի պապի այցի օրերին որոշ փողոցներ փակ կլինեն. (Ինֆոգրաֆիկա)

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի շրջանակներում...

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի շրջանակներում հունիսին 24-ին ժամը 17:00-18:00 երթեւեկությունը կդադարեցվի Փարաքար եւ Թաիրով համայնքներում, Ծովակալ Իսակովի պողոտայում : Փակ կլինի նաեւ Հաղթանակ կամուրջը, Մ.Մաշտոցի պողոտան, Ֆրանսիայի հրապարակը, Բաղրամյան պողոտան:ժամը 18:00-23:00 փակ կլինեն Հանրապետության հրապարակի մուտքերը՝ Ամիրյան փողոցից, Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից,Տիգրան Մեծի պողոտայից, Մելիք Ադամյան փողոց, Տ.Մեծի պողոտայի խաչմերուկից, Նալբանդյան փողոցից՝ Մելիք Ադամյան փողոց եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկից ,Աբովյան փողոցից Բուզանդի եւ Աբովյան փողոցների խաչմերուկից, Վ.Սարգսյան փողոցից, Շահումյան հրապարակից:

ժամը 19:00-20:00 կդադարեցի երթեւեկությունը՝ՀՀ Նախագահի նստավայր — Մ.Բաղրամյան պողոտա — Ֆրանսիայի հրապարակ — Մ.Մաշտոցի պողոտա — «Հաղթանակ» կամուրջ — Ծովակալ Իսակովի պողոտա — Թաիրով համայնք — Փարաքար համայնք ճանապարհահատվածում

Հունիսի 25-ին առավոտյան ժամը ժամը 08:00-09:00 փակ կլինի Փարաքար համայնք — Թաիրով համայնք- Ծովակալ Իսակովի պողոտա -,«Հաղթանակ» կամուրջ — Աթենքի փողոց- Բրազիլիայի հրապարակ- Ծիծեռնակաբերդի խճուղի -Մեծ Եղեռնի զոհերիե հուշահամալիր ճանապարահատվածը:

ժամը 09:20-10:00 — «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր — Ծիծեռնակաբերդի խճուղի — Բրազիլիայի հրապարակ — Աթենքի փողոց — ,Հաղթանակե կամուրջ — Ծովակալ Իսակովի պողոտա — Թաիրով համայնք- գեներալ Ի.Գասպարյանի փողոց — «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ճանապարհը

ժամը 18:00-19:00 — «Զվարթնոց» միջազգային օդանավակայան — գեներալ Ի.Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք — Ծովակալ Իսակովի պողոտա — «Հաղթանակ» կամուրջ — Մ.Մաշտոցի պողոտա եւ Ֆրանսիայի հրապարակ- Սայաթ Նովայի պողոտա -Նալբանդյան փողոց — Հանրապետության հրապարակ ճանապարհը:

ժամը 19:30-20:00 փակ կլինի Հանրապետության հրապարակ- Վ.Սարգսյան փողոց- Շահումյան հրապարակ- Բեյրութի փողոց-Արգիշտիի փողոց — «Հաղթանակ» կամուրջ — Ծովակալ Իսակովի պողոտա , Թաիրով համայնք — Փարաքար համայնք ճանապարհը

ժամը 09:00-21:00 — փակ կլինի Հանրապետության հրապարակն ամբողջությամբ: Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ:

Հունիսի 26-ին ժամը 16:00-17:00 փակ կլինի Փարաքար համայնք ,Թաիրով համայնք , Ծովակալ Իսակովի պողոտա ,Արգիշտիի փողոց , Գր.Լուսավորչի փողոց , Արշակունյաց պողոտա ,Աշխատանքի հրապարակ ,Արշակունյաց պողոտա Նորագավիթ Արտաշատի խճուղի երթեւեկելի գոտին:

ժամը 17:15-18:30 — Նորագավիթ — Արշակունյաց պողոտա — Աշխատանքի հրապարակ — Արշակունյաց պողոտա — Գր.Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — «Հաղթանակ» կամուրջ — Ծովակալ Իսակովի պողոտա — Թաիրով համայնք — գեներալ Ի.Գասպարյանի փողոց — «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ճանապարհը:

 

*

*