ԼՂՀ ՊԲ հրետանու պետ. «Հակառակորդը խուճապի մատնվեց եւ հրաժարվեց հետագա գործողություններից»

Ապրիլյան պատերազմի ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի հրետանին վճռորոշ դեր է կատարել՝ դառնալով հակառակորդի սարսափը:
Ձախից՝ գնդապետ Գենադի Բաղդասարյան;

Լուսանկարը՝ hetq.am-ի
Ձախից՝ գնդապետ Գենադի Բաղդասարյան; Լուսանկարը՝ hetq.am-ի

hetq.am — Ապրիլյան պատերազմի ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի հրետանին վճռորոշ դեր է կատարել՝ դառնալով հակառակորդի սարսափը: Այն ղեկավարում է գնդապետ Գենադի Բաղդասարյանը, որը վերջերս բարձրագույն հրամանատարության կողմից արժանացավ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: «Հետքի» զրույցը նրա հետ ՊԲ հրետանավորների գործողությունների, հակառակորդի կորուստների, ընդհանրապես, մեր հրետանու մասին է:

-Պարոն գնդապետ, ուզում եմ խոսենք առաջին օրից, ի՞նչ էր հրետանու համար այս հարձակումը։ Անակնկա՞լ էր ձեզ համար, հանկարծակի՞ էր այդ հարձակումը։

-Որպես այդպիսին հարձակումն իսկապես անականկալ էր։ Իսկ հրետանավորների համար մարտական խնդրի կատարումն անակնկալ չէ։ Հրադադարի հայտարարման պահից սկսած պատրաստ ենք մեր առջեւ դրված խնդիրը կատարել։

-Եթե համեմատելու լինենք առաջին պատերազմի հետ, հրետանու դերը փոխվել է արդյոք։ Այն ժամանակ հրետանին կարծես նման դերակատարություն չի ունեցել, ինչպես այս ապրիլին։

-Հրետանու դերը թե այն ժամանակ, թե հիմա նույնն է, բնույթը չի փոխվել, պարզապես առաջին պատերազմի ժամանակ չունեինք այդքան զենք, սպառազինություն։ Բնականաբար, կատարած խնդիրների ծավալը չի կարելի համեմատել այս պատերազմի ծավալի հետ, հիմա ծավալն ավելի մեծ է, եւ ավելի է աչքի ընկնում, բայց հրետանու դերը չի փոխվել։

-Արդեն հայտնի է, որ հակառակորդի հարձակման ելքը կանխորոշել է հրետանին, ի՞նչ է արել հրետանին այդ օրերին, որ հակառակորդին ստիպեց կանգնել։

-Համամիտ եմ այդ մտքի հետ, քանզի հրետանին իր կրակային խոցմամբ հակառակորդին պատճառեց այնպիսի կորուստներ, որ նրան ստիպեց հրաժարվել իր հետագա մարտական գործողություններից։ Հակառակորդի կորուստների թիվը մեծ էր, եւ հրամանատարները հասկացել են, որ հետագա գործողություններից հաղթանակ չեն կարող ձեռք բերել, եւ, իմ կարծիքով, անձնակազմն էր խուսափում կռվել ու արդեն խուճապի էր մատնվել։

-Այսինքն՝ հակառակորդը խուճապի էր մատնվել։

-Միանաշանակ կարելի է այդպես ասել։

-Ի՞նչ էիք արել, որ խուճապի են մատնվել, ի՞նչ էիք խոցել։

-Հարավում եւ հյուսիսում խոցել ենք առաջին հերթին անձնակազմին, որ գրոհ էր ձեռնարկել, ինչպես նաեւ այն հրետանային եւ ականանետային մարտկոցները, որոնք աջակցում էին գրոհը, եւ այն հրամանատարական կետերը, որտեղից իրականացվում էր մարտական գործողությունների ղեկավարումը։

Այնուհետեւ խոցել ենք օգնության հասնող երկրորդ էշելոններին։ Իսկ ապրիլի 3-ին, երբ որ կենտրոնում հակառակորդը նախապատրաստվում էր անցնել հարձակման, բանակի հրամանատարի որոշմամբ հրետանին կանխարգելիչ հարված է հասցրել հակառակորդին, այսինքն՝ թույլ չենք տվել, որ իրենք սկսեն գրոհը, կազմակերպված առաջանան, ծավալվեն, առաջ գան։ Խոցել ենք ելման կետերում, առաջխաղացման երթուղիներում, կենտրոնացման բնագծերում եւ շրջաններում։

-Փաստորեն, հակառակորդը մեծ թվով կենդանի ուժ է կորցրել այդտեղ։

-Միանշանակ կրել է ինչպես կենդանի ուժի կորուստներ, այնպես էլ զրահատեխնիկայի։ Այդ թվում՝ նաեւ խոշոր հրամանատարական կետեր, այդ թվում՝ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կետը, որտեղ զոհվել են նրանց հրամանատարը, շտաբի պետը եւ մի շարք բարձրաստիճան սպաներ։ Սա կազմալուծել է եւ ղեկավարումը, եւ կազմակերպված գրոհը։ Կորուստների քանակն այնքան շատ էր, որ իրենց հրամանատարությունը հրաժարվել է հետագա հարձակողական գործողությունից։

Շարունակությունն՝ այստեղ

*

*