Արծվիկ Մինասյան. «Հրդեհն առայժմ չի հաջողվում մարել» (տեսանյութ)

Նախարարը «Երկիր Մեդիա»-ին հայտնեց...

Վայոց ձորի Արտավան գյուղում երեկվանից շարունակվող խոշոր հրդեհը դեռեւս չի հաջողվում մարել:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, ով այս պահին դեպքի վայրում է, «Երկիր Մեդիա»-ին հայտնեց, որ շարունակվում են լայնածավալ աշխատանքները՝ հրդեհը տեղայնացնելու եւ մարելու համար:

Աշխատանքները դժվարանում են հատկապես ուժեղ քամու պատճառով:

Տեսանյութը եւ լուսանկարը՝ Տիգրան Ղուկասյանի:

*

*