Հրդեհ` Վանաձորում. այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ և մեկ փայտե էլեկտրական սյուն՝ մասնակի:
hrdeh,-arevik-parl

Օգոստոսի 21-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի մոտակայքում՝ «Կամակատար» մատուռին հարակից սարալանջին, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 13:42-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ և մեկ փայտե էլեկտրական սյուն՝ մասնակի:

*

*