ԱԻՆ-ը հակահրդեհային վարժանք է իրականացրել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում

«Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով...
rio-mol

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:

Մայիսի 4-ին հատուկ տակտիկական ուսումնավարժանք է անցկացվել Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:

Վարժանքի ընթացքում պարզվեց, որ առևտրաժամանցային կենտրոնն ունի բավական լավ հակահրդեհային ազդարարման և պաշտպանության համակարգ, տարհանման լայն ելքեր ու զինված է ժամանակակից տեխնոլոգիաներով: Այնուհանդերձ, հայտնաբերվեցին նաև որոշ թերություններ. մասնավորապես՝ առևտրի կենտրոնի անձնակազմը բավարար չափով չէր տիրապետում առաջին օգնության տրամադրման եղանակներին ու վարքականոններին: Կենտրոնի անվտանգության աշխտակիցները տեղեկացված չէին, որ հրդեհի դեպքում պետք է դիմավորել և ուղորդել հրշեջ մեքենաներին:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:

 

*

*