Խոշոր հրդեհ՝ Ախթալայում

Պահեստների մոտ 1000 քմ տարածք ամբողջությամբ է այրվել, մնացած մասը՝ մասնակի:
hrdeh-akhtala

Նախօրեին Ախթալա-Ստեփանավան ճանապարհին՝ նախկին «Շրջկոոպ»-ի պահեստներում բռնկված խոշոր հրդեհը հնարավոր է եղել մարել միայն ուշ երեկոյան՝ 5 ժամ տեւած հրդեհաշիջման աշխատանքներից հետո: Պահեստների մոտ 1000 քմ տարածք ամբողջությամբ է այրվել, մնացած մասը՝ մասնակի:

Փրկարարների աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը հարակից տարածքներ, որտեղ ոչ միայն առանձնատներ կան, այլեւ կարեւոր ենթակառուցվածքներ: Այրվել է շուրջ 3-4 հեկտար խոտածածկ տարածք:

Նշենք, որ պահեստներն այժմ մասնավոր սեփականություն են, իսկ պատճառված վնասի կոնկրետ չափը դեռ հայտնի չէ:

 

*

*