Հրազդանում վրաերթ կատարած 17-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, վարորդը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդի Ռազմիկ Դանիելյանն է...
vostikanutyun

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Հրազդանում մահվան ելքով վրաերթի վերաբերյալ:

«Մեկնել է օպերատիվ խումբ, որտեղ դեպքի վայր է ներկայացել 32-ամյա տղամարդ և ըստ իր խոսքերի, նույն օրը՝ ժամը 12.20-ի սահմաններում, իր կողմից վարած «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից Հրազդան տանող ճանապարհին` Շահումյան փողոցում, նախկին «Կաթի գործարան»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Վ. Թորոսյանին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկելու ժամանակ ղեկին եղել է ոչ թե ոստիկաններին ներկայացած 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ:

Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը՝ ժամը 21-ին, ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության: Կատարվում է քննություն»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն,  վարորդը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդի Ռազմիկ Դանիելյանն է, ով  վրաերթի է ենթարկել Հրազդանի քաղաքապետին պատկանող Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով և դիմել փախուստի:

*

*