«Տղե′րք, դիրքերը լավ պահեք». ընկերներն ու մտերիմներն այսօր հիշել են Հրազդանի Աբոյին

Ալբերտ Ալավերդյանը կամ ինչպես մարտական ընկրներն են ասում՝ Հրազդանի Աբոն, ռազմարվեստի մեծ գիտակ էր:

Ալբերտ Ալավերդյանը կամ ինչպես մարտական ընկրներն են ասում՝ Հրազդանի Աբոն, ռազմարվեստի մեծ գիտակ էր: Իր ինքնավստահ ու վճռական խոսքով մարտադաշտում բոլորին առաջնորդողն էր: Արցախի ազատամարտի առաջին իսկ օրերից կիսատ թողնելով ուսումը, միացավ Հայրենիքի ազատագրման գործին՝ անցնելով շարքային զինվորից մինչեւ Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային վաշտի հրամանատար-վաշտապետի մարտական ուղին:

Հրազդանի Աբոն Ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Դաշտային Արցախի Զագլիկ գյուղում: 1965 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հրազդան: Մասնակցել է Երասխավանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Հադրութի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին:

1994 թվականի հունվարի 10-ին , երբ ադրբեջանցիների զորախմբերն առաջ էին շարժվում, պետք էր կանխել այդ առաջխաղացումը: Իսկ ճակատի հարվածը պիտի ապահովեր Աբոյի վաշտը: Մարտի թեժ պահին էլ  վիրավոր Աբոն կրակահերթերի միջից շարունակում էր հրամանտարի իր պարտականությունները՝ խրախուսելով իր մարտական ընկերներին՝ «Տղերք, դիրքերը լավ պահեք»:

Մարտն, իհարկե, հաղթանակով ավարտվեց, բայց այդ հաղթանակը մեզ տրվեց Աբոյի ու նրա մարտական ընկերների արյան գնով: Ալբերտ Ալավերդյանը 31 տարեկան էր:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*